ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Առանց հայերիս ի՞նչ գեղասահք

Առանց հայերիս ի՞նչ գեղասահք
27.03.2018 | 01:43

Միլանում ավարտվեց գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը: Ընթերցողին ներկայացնելու առումով ընդհանուր մարզական ծրագրի մեջ մենք առանձնապես էինք կարևորել կանանց մենասահքը, որտեղ մեր հայրենակցուհի, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նույնպես կրկնակի, սակայն այս անգամ ոսկե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևայի բացակայության պայմաններում կարճ ծրագրից հետո Ալինա Զագիտովայի հետ սուր մրցակցությունում առաջատարությունը խլել էր իտալուհի Կարոլինա Կոստները՝ ոսկե մեդալի համար պայքարին հաղորդելով լրացուցիչ ինտրիգ:
Ելնելով առաջին վարժության արդյունքներից՝ մենք մեր նախորդ նյութում շտապել էինք նկատել, որ Եվգենյա Մեդվեդևայի բացակայության պայմաններում օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Զագիտովան, ամենայն հավանականությամբ, հոգեբանական խնդիրներ կունենա լիդերության առնչությամբ, որովհետև մի բան է, երբ թիմում կա այդ պարտականությունը ուսերին վերցրած մեկը, ու միանգամայն ազատ ես քո գործողություններում (ինչպես, ի դեպ, եղավ օլիմպիական խաղերում), ու միանգամայն այլ բան է, երբ «Մոնոմախի գլխարկը» քո գլխին է:


Առաջ անցնելով նկատենք, որ Ալինա Զագիտովան խայտառակ կերպով ձախողել է ազատ ծրագիրը՝ ցույց տալով վեցերորդ արդյունքը, որը վերջնահաշվում նրան դուրս է թողել մեդալների համար պայքարողների թվից: Թռիչք-պտույտներում երեք կոպիտ սխալը վերջնահաշվում նրան տեղ է «ապահովել» հինգերորդ հորիզոնականում: Այստեղ միջանկյալ նշենք, որ երիտասարդ մարզուհու հետ չար կատակ է խաղացել աճող օրգանիզմը, որը բերել է շարժումների կոորդինացիայի դիսբալանսի (ոլորտի հանրահայտ մասնագետ Տարասովայի վկայմամբ՝ օլիմպիական խաղերից հետո ընկած ժամանակահատվածում մարզուհին հասակ է գցել երեք սանտիմետրով, ինչը չէր կարող հանգեցնել վերը նշված հետևանքներին):
Զագիտովայի վրիպումը ծանր է անդրադարձել նաև Կոստների ելույթի վրա: Չեմպիոնության համար պայքարում նա հոգեբանորեն չի կարողացել հաղթահարել գլխավոր մրցակցի անակնկալ նվերն ու նույնպես զրկվել է առաջնության մեդալներից: Արդյունքում ստեղծված իրավիճակից առավելագույնս է օգտվել կանադուհի Քեյթլին Օսմունդը՝ օլիմպիական բրոնզե մեդալին հավելելով աշխարհի առաջնության ոսկին:


Տղամարդկանց մենասահքում գոյություն ունեցող համաշխարհային բոլոր ռեկորդների գերազանցումով է հանդես եկել Նաթան Չենը, որին մարզում է ոլորտի մարզչական կորպուսի անառարկելի հեղինակություններից մեկը՝ Ռաֆայել Հարությունյանը: Հայերիս ու չինացու համագործակցության արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները տիրացել է տղամարդկանց մենասահքի ոսկե մեդալին: Ինչ վերաբերում է Հայաստանի դրոշի տակ հանդես եկած Սլավիկ Հայրապետյանին, մեր մարզիկը ցույց է տվել 23-րդ արդյունքը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

աքսից այն կողմ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը